Jermuk, Armenia
9-17 June
2024
Tournament ChessAcademy.am
Մեկնարկեց Ստեփան Ավագյանի անունը կրող պատանեկան XVI միջազգային բաց մրցաշարը
2022-07-08Այսօր Ջերմուկ քաղաքում մեկնարկեց Ստեփան Ավագյանի անունը կրող «Ջերմուկ-2022» պատանեկան XVI միջազգային բաց մրցաշարը:
Այս տարի հաղթողի տիտղոսի համար կպայքարեն Հայաստանը, Արցախը, Ռուսաստանը, Գերմանիան, Թուրքիան և ԱՄՆ-ն ներկայացնող շուրջ 190 պատանի շախմատիստներ:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Վայոց Ձորի շախմատի ֆեդերացիայի նախագահ Հարություն Սարգսյանը, Ստեփան Ավագյանի ընտանիքի անդամները, Ջերմուկի փոխքաղաքապետը և պատվավոր այլ հյուրեր։
Առաջին տուրը կմեկնարկի հուլիսի 8-ին՝ ժամը 10:30-ին՝ Ջերմուկ Աշխարհ առողջարանային համալիրում: