Jermuk, Armenia
9-17 June
2024
Round Robin
Tournament
ChessAcademy.am
Գրանցում

Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի փակման արարողություն

2019-07-13

Հուլիսի 10-ին ավարտվեց Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. «Ջերմուկ-2019» պատանեկան XIV միջազգային բաց մրցաշարը: Փակման արարողությունը տեղի ունեցավ «Ջերմուկ Աշխարհ» առողջարանում:

Ներկա էին Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Վայոց Ձորի շախմատի ֆեդերացիայի նախագահ Հարություն Սարգսյանը:

Բացի հիմնական մրցանակային ֆոնդից նվերներ էին պատրաստել Ջերմուկի համայնքապետարանը և մրցաշարի մշտական աջակից Ավագյանների ընտանիքը: Արարողության ընթացքում մասնակիցներին ողջունեց Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, ով իր խոսքով շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին ի դեմս Armenia Wellness & SPA Hotel, Ararat Health Center, Jermuk Ashkhar Health Center, Grand Resort Jermuk և Jermuk Hotel & SPA հյուրանոցների: 

Շախմատի ակադեմիան շնորհավորում է բոլոր մրցանակակիրներին և մաղթում նորանոր հաղթանակներ:

        

Օգտակար հղումներ





Կազմակերպիչ





Հովանավոր





Developed by LAB64 LLC