Jermuk, Armenia
9-17 June
2024
Round Robin
Tournament
ChessAcademy.am
Գրանցում

Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. «Ջերմուկ-2016» պատանեկան XI միջազգային բաց մրցաշար

2016-05-13

Հայաստանի շախմատի ակադեմիան արդեն 11 տարի անընդմեջ կազմակերպում է «Ջերմուկ» պատանեկան միջազգային բաց մրցաշար, որը վերջին երեք տարիներին նվիրված է Ստեփան Ավագյանի հիշատակին:
Այս տարի «Ջերմուկ-2016» պատանեկան XI միջազգային բաց մրցաշարը կընթանա հունիսի 25-ից հուլիսի 5-ը քաղաք Ջերմուկում: Մրցաշարին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ: 
Մրցաշարն անցկացվելու է տարբեր տարիքային խմբերով (մինչև 10, 12, 18), շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: 
Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ս/թ. հունիսի 25-ին ժամը 18:00-ին «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրում:

Լրացուցիչ տեղեկությունների համար ներբեռնեք բուկլետը

 

Օգտակար հղումներ





Կազմակերպիչ





Հովանավոր





Developed by LAB64 LLC