Jermuk, Armenia
9-17 June
2024
Round Robin
Tournament
ChessAcademy.am
Գրանցում

Կայծակնային շախմատի մրցաշար «Ստեփան Ավագյան» հուշամրցաշարի շրջանակում

2023-07-02

Ս/թ. հուլիսի 6-ին, ժամը 16:30-ին, «Ստեփան Ավագյան» հուշամրցաշարի շրջանակում կանցկացվի կայծակնային շախմատի մրցաշար Հայաստանի շախմատի ակադեմիայում:

Ժամակարգ

3 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 2 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների:

Լրացուցիչ ցուցանիշներ

Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում, իսկ տեղերը կորոշվեն. հատված Բուհգոլցով, այնուհետև Բուհգոլցով, անձնական հանդիպումների արդյունքի /արդյունքների/ և սև գույնով խաղացած պարտիաների քանակով:

Մրցանակներ

Մրցանակային ֆոնդ՝ մուտքավճարի 60%:

Մրցանակային են I-V տեղերը:

Հատուկ մրցանակներ՝

կանանց I տեղ,

մինչեւ 14 տարեկանների I տեղ,

մինչեւ 12 տարեկանների I տեղ,

մինչեւ 10 տարեկանների I տեղ,

մինչեւ 10 տարեկան աղջիկների I տեղ,

մինչեւ ոչ վարկանիշային մասնակիցների լավագույն արդյունք:

 

Մուտքավճար

ՄԳ, ՄՎ, ՖՎ, ԿՄԳ - անվճար:

2000 և բարձր վարկանիշ ունեցող մասնակիցներ - 2 000 ՀՀ դրամ

III, II, I կարգ – 2100 վարկանիշ ունեցող մասնակիցներ – 3 000 ՀՀ դրամ

Գրանցում

Գրանցվել սեղմելով հետևյալ հղմանը՝ https://forms.gle/WomsPW8SjiXKUNMG9

Քանակը խիստ սահմանափակ է։ Գրանցման վերջնաժամկետն է հուլիսի 5-ը, 16։00-ն։ Հուլիսի 5-ի, ժամը 16։01-ից հետո գրանցումը փակվում է։

Հեռախոսահամար՝ 010 44 84 73, 091 19 25 14։

Օգտակար հղումներ





Կազմակերպիչ





Հովանավոր





Developed by LAB64 LLC